Ռուսաստանը լքած Եգոր Կրիդն իրեն բոմժ է անվանել

Ռուս երգիչ Եգոր Կրիդը (իսկական անունը Եգոր Բուլատկին), ով լքել է Ռուսաստանը և այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, ասել է, որ չի կարողացել սնունդ գնել սուպերմարկետից՝ բանկային քարտերի արգելափակման պատճառով։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։

Իր ուղերձում Կրիդն իրեն անվանում է «բոմժ Դուբայում»։ Երգչի խոսքով՝ սուպերմարկետներից մեկի դրամարկղում գնումների համար վճարելիս իր բանկային քարտերից ոչ մեկը չի աշխատել։ Նաև գնումները չեն կարողացել անել նրա ընկերները, ովքեր հայտնվել են նույն իրավիճակում։

«Դե, հետո հասկացանք, որ կանխիկ գումար չունենք և ոչնչով չենք կարող վճարել»,- դժգոհել է Կրիդը։

հավելենք, որ փետրվարի սկզբին երաժիշտը հայտնել էր, որ լքել է Ռուսաստանը և դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռեզիդենտ։