«Squid Game»-ի ստեղծողը պատմել է՝ երբ կթողարկվի սերիալի երկրորդ եթերաշրջանը

Հարավկորեացի ռեժիսոր և «Կաղամարի խաղը» հեռուստասերիալի սցենարիստ Հվան Դոն Հյոկը հայտնել է, որ 2024 թվականի վերջին կարող է ներկայացնել շոուի նոր եթերաշրջանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նա բացահայտել է, որ արդեն գրել է սցենարի երեք էջ երկրորդ եթերաշրջանի համար։

«Ես պետք է աշխատեմ երկրորդ եթերաշրջանի վրա, հուսով եմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կկարողանամ այն ցույց տալ երկրպագուներին մինչև 2024 թվականի վերջ»,- ասել է ռեժիսորը։

Netflix-ը ավելի վաղ հաստատել էր, որ The Squid Game-ը կերկարաձգվի երկրորդ եթերաշրջանով։