Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը բացահայտել է, որ երրորդ երեխայով է հղի: Նա այս մասին գրել է ինստագրամյան հրապարակման մեջ:
«Հղիության թեստ արեցի… և օ՜… պատրաստվում եմ երեխա ունենալ»,- գրել է 40-ամյա աստղը:
Հայտնի է, որ սա երգչուհու և նրա փեսացուի՝ Սեմ Ասղարիի առաջին համատեղ երեխան է, մինչդեռ Սփիրսը նախկին ամուսնությունից ունի երկու դեռահաս որդի:
Հատկանշական է, որ Սփիրսն իր հրապարակման մեջ 28-ամյա Ասղարիին ներկայացրել է որպես իր ամուսին, ինչն առիթ է տալիս ենթադրելու, որ զույգը գաղտնի ամուսնացել է: