«Մեկ տարի առանց քեզ, մամ ջան». Զարուհի Բաբայանի հուզիչ գրառումը՝ մայրիկի հիշատակին (լուսանկար)

Մեկ տարի առաջ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ և երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը։ Տարելիցի կապակցությամբ՝ երգչուհին իր ինստագրամյան սթորի բաժնում կիսվել է արխիվային լուսանկարով և կից գրառում կատարել։

«Մեկ տարի առանց քեզ, մա՛մ ջան: Երբ գիտակցում ես, որ այս լռությունն ուղեկցելու է քեզ ավելի երկար, քան պետք է լիներ: Մենք երբեք պատրաստ չենք լինում կորցնել մեր ծնողներին, բայց երբ կողքիդ շատ գիտակից և խելացի մայր ես տեսել միշտ, ապա այս լռությունը և բացակայությունը շատ ավելի խոսուն է լինում»,- գրել է երգչուհին: