Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը տևական ժամանակ է ակտիվ սպորտով չի զբաղվում:
Այս շրջանում Նազիկը մեկնել է հանգստի՝ Հավայան կղզիներ, որտեղից Ինստագրամի իր էջում կիսվում է լուսանկարներով:
Նա տեղադրել է լուսանկարներ մայրամուտի ֆոնին և մակագրել. «Մայրամուտը ամենահոգևոր պահն է, երբ մարդկությունը հանդիպում է տիեզերքի արտասովոր ոգուն: (Մեհմեթ Մուրատ Իլդան)»:
Նշենք, որ այժմ Նազիկ Ավդալյանը դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: