«Շնորհակալ ենք, սիրելի քավոր»․ Սիլվա Հակոբյանի դուստրը ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն, ով Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով:

Տեսահոլովակին կից երգչուհին գրել է, որ սա անակնկալ է իրենց համար.  «Շնորհակալ ենք քեզ, մեր սիրելի Քավոր»:

Հիշեցնենք, որ երգչուհու դուստրը՝ Միլան, 3 տարեկան է, իսկ Սիլվա Հակոբյանը սպասում է իր 2-րդ բալիկին։ Նա ամիսներ առաջ իր հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով մայրանալու է 2-րդ անգամ:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)