«Գեներ». Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է որդին ռեփ կարդում

Երգչուհի և դերասանուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ նրա և երգիչ Հայկո Հակոբյանի տղան՝ Արմանը, ռեփ է կարդում և կից գրել. «Գեներ»:

Վերջին շրջանում Անահիտն իր լսարանի հետ ակտիվ կիսվում է որդու և իր համատեղ լուսանկարներով:

Որդուն միայնակ մեծացնելու մասին Անահիտ Սիմոնյանն իր էջում հրապարակում էր արել, որտեղ նշել էր․ «Ես չեմ կարող մեր երեխային տալ այն էմոցիաները, որ դու էիր պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։ Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»։

Նշենք, որ 2020 թվականին հայտնի դարձավ Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության մասին։ Երգչուհին նշել էր, որ նրանք մնացել էին լավ ընկերներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)