Շատ եմ կարդում և փորձում եմ Արմանին մեծացնել արժանի տղամարդ՝ առանց կոմպլեքսների. Անահիտ Սիմոնյանը՝ որդուն մեծացնելու, վախերի և խորհրդատուների մասին

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է իր լսարանին հուզող մի շարք հարցերի, մասնավորապես որդուն՝ Արմանին դաստիարակելու հարցին:

Անահիտը նշել է, որ շատ գրականություն է կարդում, որպեսզի միայնակ ճիշտ կարողանա դաստիարակել որդուն և լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Արմանը նման է Հայկոյին՝ բնավորությամբ, արտաքինով և միմիկաներով: Ես շատ գրականություն եմ կարդում դաստիարակելու թեմատիկայով և փորձում դաստաիրակել արժանի տղամարդ՝ առանց կոմպլեքսների և մանկական տրավմաների: Հուսով եմ, որ դա կստացվի ինձ մոտ, Աստված առաջ»:

Անահիտը նաև նշել է, որ իրեն խորհուրդ տվողներին ժպիտով է պատասխանում, իսկ ամենամեծ վախը՝ հարազատներին կորցնել է:

Անահիտը նաև հրապարակել է խաչքարի լուսանկար՝ պատասխանելով, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները:

Նա տևական ժամանակ է ինչ հարցազրույցներ չի տալիս և որևէ կերպ չի մեկնաբանում կյանքի այս շրջանը: Երգչուհին նաև պատասխանել է այդ հարցին. «Գրեթե ամեն օր ստանում եմ զանգեր՝ հարցազրույց տալու խնդրանքով, բայց հրաժարվում եմ: Որոշում եմ կայացրել նորություններով կիսվել իմ անձնական և պաշտոնական էջերով»: