Կողքիս միշտ՝ իմ վերջինն ու միակը ճակատագրով. Սարգիս Գրիգորյանի շնորհավորանքը սիրելիին

Դերասան Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսահոլովակ՝ շնորհավորելով կնոջը՝ Մանո Գրիգորյանին 38-ամյակի կապակցությամբ.

«Ծնունդդ շնորհավոր, ի՛մ սեր: Երկար-բարակ չեմ գրում, քանի որ ՍԵՐ եմ խոստովանում քեզ տարին 12 ամիս: Կողքիս միշտ՝ իմ վերջինն ու միակը ճակատագրով»:

Մանոն ևս իր ծննդյան առթիվ հոլովակ է հրապարակել ամուսնու հետ կից գրել է. «Նոր հորիզոններ բացելու ժամանակն է. ես ծնվել եմ»:

Մանոն նաև հոլովակ է հրապարակել, որտեղ միայնակ է և մակագրել է. «Թույլ տվեք ձեզ երբեմն թռչել: Եվ մի լսեք նրանց, ովքեր թևեր չունեն»:

Հավելենք, որ դերասանը կնոջ և դուստրերի հետ արդեն տևական ժամանակ է՝ բնակավում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Mano (@mano_grigoryan_official)