Որոշել եմ պատմել՝ ինչպես եմ համատեղում աշխատանքը կարգավիճակիս ու երեխաների հետ․ Սիրուշոյի լուսանկարները որդիների հետ

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում սկսել է շարք, որտեղ պատասխանում է իր հետևորդների հարցերին շաբաթվա ընթացքում։ Նախորդ շաբաթ երգչուհին պատմել է սեփական ապրանքանիշի մասին՝ ստեղծման պատմության, ընթացք, գաղափար և այլն։

Այս շաբաթ Սիրուշոն, պատասխանելով հետևորդների հարցերին, պատմելու է, թե ինչպես է համատեղում աշխատանքը, երեխաների դաստիրակության ու կարգավիճակի հետ։

Երգչուհին հրապարակել է լուսանկարներ որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ և կից գրել․ «Այս շրջանում շատ եմ ստանում նամակներ, թե ինչպես եմ համատեղում աշխատանքը երեխաների և կարգավիճակիս հետ, որոշեցինք մի կարճ պահ շեղվել աշխատանքից ու այս անգամ անդրադառնալ այդ թեմայի շուրջ հարցերին»։

Հիշեցնենք, որ երգչուհին հղիության 7-րդ ամսում է և աղջիկ է ունենալու։

\