«Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը»․ Նաիրա Մովսիսյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարների շարք և կից գրել. «Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունը չի լինի լրիվ»:

Նույն շարքի մեկ այլ լուսանկար դերասանուհին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ես տեսա մի թիթեռ, որը կորցրեց թևերը և նորից դարձավ թրթուր: Ես տեսա մի թրթուր, որը սողում էր ցեխի մեջ: Ես տեսա, թե ինչպես է թրթուրը փորձել վերադառնալ նախկինում եղած թիթեռի: Ես տեսա, թե ինչպես է նա բաց թողնում թևերը: Ձեր կյանքը միշտ փոխելու հնարավորություն կա: Թռչելու միշտ միջոց կա: (Բեռնար Վերբեր): Այն ամենը, ինչ անսպասելիորեն փոխում է մեր կյանքը, պատահական չէ: Դա մեր մեջ է և սպասում է միայն գործողության միջոցով արտահայտվելու արտաքին պատճառի»: