«Նա, ով որ մտքով է տրվում, տրվում է մարմնից առավել». Անի Լուպեի համարձակ լուսանկարները

Դերասանուհի Անի Լուպեն ինստագրամյան իր էջում հրապարակել է համարձակ լուսանկարների շարք և կից գրել. «Նա, ով որ մտքով է տրվում, տրվում է, անշուշտ, մարմնից առավել»:

Հիշեցնենք, որ այս շրջանում դերասանուհին եթերային զբաղվածություն չունի և հիմնականում ներկայանում է թատրոնում։

«Այս պահին միայն թատրոնում եմ խաղում: Նոր ներկայացումների մեկնարկի փուլում ենք, զբաղվածությունս այնքան շատ է, որ չեմ հասցնում հեռուստատեսային նախագծերում նկարահանվել»,-ավելի վաղ հարցազրույցներից մեկում նշել էր դերասանուհին և հավելել, որ խաղում է թատրոնի ընթացիկ ներկայացումներում: