Ջոնի Դեփը պատմել է Էմբեր Հերդի ինքնասպանության հակումների մասին

Դերասան Ջոնի Դեփը դատարանում հայտարարել է, որ դերասանուհի  Էմբեր Հերդը մի քանի անգամ սպառնացել է ինքնասպան լինել՝ իրենց միջև խոշոր վեճերից հետո:

58-ամյա Դեփը պնդում է, որ բաժանման մասին խոսելուց հետո իր նախկին կինը ասել է, որ «ինքն իրեն կսպանի»։ Նաև, դերասանի խոսքով, Հերդը կանգնեցրել է իրեն ամեն անգամ, երբ ինքը փորձել է հեռանալ, կինը սպառնացել է վնասել ինքն իրեն:

Հիշեցնենք, որ Դեփն ու Հերդն ամուսնացած են եղել 2015-2017 թթ․-ին։