«Էյֆորիա»-ի աստղ Քլոե Չերին հանդիպում է միանգամից 10 տղամարդու հետ

«Էյֆորիա» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի աստղ Քլոե Չերին հանրության ուշադրությունը գրավել է ոչ միայն իր դերասանական խաղով, այլև անձնական կյանքով ու «վառ» անցյալով։ Առաջին սերիայի թողարկումից հետո համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Քլոեն դերասանական փորձ ունի, սակայն՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում:

Քլոեն երկրպագուների հետ կիսվել է իր կյանքից ևս մի հետաքրքիր փաստով. դերասանուհին դարձել է The Viall Files փոդքասթի հերոսուհին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքը «միայնակ է, բայց, միևնույն ժամանակ, հանդիպում է 10 տղամարդու հետ»։

«Ես պարզապես սիրում եմ իմ շուրջը շատ տարբեր մարդկանց տեսնել, հետևաբար մեկ անձից լիարժեք վերաբերմունք չեմ պահանջում: Ես ինքս հասկացա, որ հարաբերությունների այս ձևաչափը ճիշտ է ինձ համար»,- խոստովանում է Քլոե Չերին՝ հավելելով, որ հաճախ է հանդիպել «Sugar daddy»-ների հետ: Դերասանուհին ներկայում համաձայն չէ նման հարաբերությունների մեջ մտնել,  քանի որ իրեն անհրաժեշտ և կարևոր չի զգում նման կարգավիճակում: