Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը չեն կարողանում երեխա ունենալ

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը դեռևս չի կարողանում երեխա ունենալ, չնայած այն հանգամանքին, որ նա և իր սիրելին՝ Թրևիս Բարքերը, արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրա են անցնում։ Այս մասին նա խոսել է Hulu-ում Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի շոուի նոր սերիայում։

«Այս հորմոնալ դեղամիջոցներն ինձ իսկապես դեպրեսիայի մեջ են գցել: Ես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար, բայց այս հորմոնները շատ ուժեղ են ազդում իմ ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա»,- խոստովանել է Քարդաշյանը։

Նա հավելել է, որ իր համար դժվար է կարդալ իր հղիության մասին առցանց մեկնաբանությունները։ Նրա կարծիքով՝ մարդիկ չպետք է գրեն այդ մասին՝ չիմանալով ամբողջ իրավիճակը։ Նա և Բարքերը պարբերաբար այցելում են բժշկի, սակայն արդյունքները դեռևս հիասթափեցնող են։