«Հրաշալի է, երբ քեզ աջակցում և սիրում են»․ Զենդայան պատմել է Թոմ Հոլանդի հետ հարաբերությունների մասին

Դերասաններ Թոմ Հոլանդի և Զենդայայի հարաբերությունները շարունակում են բուռն զարգանալ։ Զույգն այլևս չի թաքցնում սիրավեպը և չի ամաչում զգացմունքների մասին բացահայտ խոսելուց։

Նախօրեին Զենդայան պատմել է, որ Թոմն աջակցել է իրեն ամերիկյան «Euphoria» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ Դերասանուհու խոսքով՝ իր համար շատ դժվար է եղել «ընտելանալ» Ռուի դերին, քանի որ իր կերպարը բավականին հակասական է։

«Հրաշալի է, որ քեզ աջակցում և սիրում են, երբ դրա կարիքն իսկապես ունես: Ծանր աշխատանք է, ուստի ժամանակ առ ժամանակ դրանից դադար վերցնելը հիանալի է»,- ասել է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին պապարացիները «բռնացրել» էին նրանց մեքենայում համբուրվելիս։ Իսկ հետո Թոմն ու Զենդայան միասին գնացել էին իրենց ընդհանուր ընկերոջ հարսանիքին։