Իլոն Մասկը Բիլ Գեյթսին համեմատել է «հղի» տղամարդու հետ (լուսանկար)

Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը ծաղրել է Microsoft-ի նախկին ղեկավար  Բիլ Գեյթսին՝ հրապարակելով մի կոլաժ, որում կլորացած որովայնով Գեյթսն է ու «հղի» տղամարդու էմոջի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միլիարդատիրոջ այս քայլը սոցցանցերում իրարամերժ արձագանք է առաջացրել: Ոմանք գրել են, որ Մասկը տգեղ է վարվել՝ ծաղրելով գիրացած Գեյթսին: Մինչդեռ մյուսներն էլ Մասկին գովել են սրամտության համար:

Ներկայում Իլոն Մասկը համարվում է աշխարհում ամենահարուստ մարդն ու ունի 249 մլրդ դոլար: Մինչդեռ Գեյթսը Մասկից ու Ջեֆ Բեզոսից հետո երրորդն է:

Musk tweeted this dig at Bill Gates Friday night, comparing the Microsoft founder's paunch to that of the controversial pregnant man emoji