Սա իմ առաջին ծննդյան օրն է, երբ կարիք չունեմ ԱՄՆ-ին խնդրելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Ալեքսիս Օհանյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ  Հայաստանում և դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում նշել է․

«Սա նաև իմ առաջին ծննդյան օրն է, երբ ես կարիք չունեմ խնդրելու ԱՄՆ-ին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը լավ փոփոխություն է։ Շնորհակալ եմ փոքրիկ հաղթանակի համար»։