Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն ծննդյան 82-րդ տարեդարձը նշել է երիտասարդ ընկերուհու՝ 28-ամյա Նուր Ալֆալլահի հետ, գրում է Daily Mail-ը:
«Կնքահոր» աստղը տարեդարձը տոնել է արևմտյան Հոլիվուդի իտալական ռեստորաններից մեկում, որտեղ զույգին միացել են ընկերները:
Պարբերականը նկատում է, որ 54 տարվա տարիքային տարբերությունը խնդիր չէ զույգի համար, որը լուսանկարներում ուրախ տեսք ունի:
Հայտնի է, որ Նուրը նախկինում սիրավեպեր է ունեցել 78-ամյա Միք Ջագերի և 91-ամյա Քլինթ Իսթվուդի հետ: