ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտությամբ կտարվեք անհույս գաղափարով, մի նախագծով, որը այդպես էլ երբեք չի հաջողվելու իրագործել: Աշխատեք իրատես լինել, իսկ սեփական ծրագրերը քննադատորեն գնահատել: Դա թույլ կտա խուսափել պատրանքներից ու սխալներից, ուժերն էլ զուր չվատնել:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Ինչ գործ էլ ստանձնեք այդ հատվածում, կասկած չկա, որ հաջողության արագ կհասնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկը կարող է անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մանր-մունր թյուրիմացությունների ու պատահական սխալների պատճառով մի վշտացեք: Այսօր դուք հակված կլինեք շատ բան սրտին մոտ ընդունել ու անհանգստանալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Իսկ օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Այն նոր հնարավորություններ կբացի, և դուք հաճույքով կօգտվեք դրանցից, եթե դրական տրամադրվեք:
Կուրախացնեն հին ընկերների և այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ ժամանակին գործնական հետաքրքրություններով եք կապված եղել: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Դուք չեք զղջա, եթե առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ պատասխանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքի ու համագործակցության հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, և դա բոլորին կուրախացնի: Նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները կարող են քիչ ֆորմալ դառնալ:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի: Բայց դուք ամեն դեպքում գոհ կմնաք, քանի որ չծրագրված գնումներ անելու, մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի անակնկալով զարմացնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը. դուք կկարողանաք հասնել նկատելի հաջողությունների, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, բայց դրանք կհաջողվի արագ հարթել: Հետաքրքիր է, որ ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից նախկինում աջակցություն չէիք սպասում:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին: Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, կաշխատեք փոխզիջումային տարբերակներ գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հրաշալի կլինի գնումների ու գործարքների համար: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի, անպայման կհուշի՝ ինչպես է պետք գործել: Բարդ գործերից գլուխ հանելուն կօգնեն հին ծանոթների խորհուրդները: Դուք կլսեք նրանց հուշումներն ու սխալներ չեք անի:
Այսօր առաջ եկած գաղափարները միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Բայց ավելի ուշ դուք անպայման կվերադառնաք մտածածին: Իսկ մինչ այդ կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը, լուծել ընթացիկ հարցերը: Դրանում հաճույքով կօգնեն մտերիմները: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու, ոչ մեծ ընտանեկան ուղևորությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում: Հենց դրանցից ամենալավը գլուխ կհանեք: Հնարամտությունն ու իմպրովիզներ անելու ունակությունը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա. դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:
Օրը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, կմտապահեք ամենն, ինչ պետք է: Օգտակար կլինի սեմինարների, կոնֆերանսների և նմանատիպ միջոցառումների այցելությունը: Դրանց ժամանակ ոչ միայն օգտակար բան կիմանաք, այլև կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կիսվեք գաղափարներով, քննարկեք ծրագրերը: Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հայացքներն ու նպատակները: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին կամ պարզապես խորհրդակցել. բոլոր դեպքերում դա օգուտ կտա: Չեն բացառվում անսովոր իրադարձություններն աշխատավայրում, հետաքրքիր զրույցները, ծանոթությունները, որոնք ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնեն:
Աշխատեք չհոգնել: Այսօր շատ օգտակար կլինի հանգստանալը, առօրյա գործերից շեղվելը: Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ. այդ հատվածը հարմար չի լինի սպոնտան գնումների, նախապես չմտածված գործարքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր ինքնատիրապետումը պահպանելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Երբեմն դատարկ բաների պատճառով կբարկանաք, սուր կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Կարևոր կլինի բացասական հույզերին չտրվելը: Աշխատեք դրական տրամադրվել. դա անելը ձեր ուժերի սահմաններում կլինի:
Օրը հարմար կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև մեծ կենսափորձ ունեցող մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք իմանալ մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար կլինի շփումների համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Հավանական են դրական փոփոխություններ գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերություններում: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձի աջակցությունը:
Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Դուք կլսեք ինտուիցիայի հուշումներն ու սխալներ չեք անի: Որոշ Աղեղնավորների կհաջողվի եկամուտների նոր աղբյուր գտնել: Սիրո մեջ էլ հաջողակ կլինեք: Այստեղ աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր պատրաստ են նախաձեռնող լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Վճռական գործեք. այսօր շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու, գործարքներ կնքելու շանս ունենաք, որոնք նկատելի շահույթ կբերեն: Լուրջ խնդիրներ չեն առաջանա աշխատանքի մեջ, մանր-մունր դժվարություններն էլ արագ կհաղթահարեք:
Հավանական են հաճելի անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ, պատահարներ, որոնց մասին դեռ շատ կհիշեք: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել հետագայում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շտապեք: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին, այնպես որ՝ լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները լավ է չհետաձգեք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Դուք լրիվ նոր, հեռանկարային ու խոստումնալից բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես իր ձևով հաճելի կլինի: Կուրախացնեն մտերիմների հետ կապված նորությունները: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնցից երկար ժամանակ լուր չունեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Աշխատեք չանհանգստանալ այնպիսի բաների համար, որոնց վրա ազդել դեռ չեք կարող: Օրը հարմար կլինի ընթացիկ առաջադրանքները լուծելու, ոչ այնքան կարևոր ու նշանակալի գործերի համար, որոնք, սակայն, ուշադրություն են պահանջում: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ շուտով նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Մտերիմները կաջակցեն ձեզ ու կփորձեն ուրախացնել: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Հնարավոր է՝ այսօր սիրելիից լսեք այն խոսքերը, որոնց երկար էիք սպասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: