Մորգենշտերնից բաժանվելուց հետո Դիլարան նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում

Բլոգեր Դիլարա Զինատուլինան ռեփեր Մորգենշտերնից բաժանվելուց հետո իր անձնական բլոգում կիսվել է համարձակ լուսանկարներով։ Անկեղծ ֆոտոշարքին մասնակցել է նաև  TikTok-ի աստղ Դինա Սաևան, ում հետ նրանք միանման լողազգեստներով կեցվածք են ընդունել ծովի ափին։ Համացանցի օգտատերերի մեծամասնությունը գովաբանել է աղջիկների տպավորիչ կերպարն ու կազմվածքը՝ համեմատելով նրանց Քայլի և Քենդալ Ջեններ քույրերի հետ։

Ապրիլի 9-ին Զինատուլինան YouTube-ի իր ալիքում հրապարակել էր մի տեսանյութ, որում նա հայտարարել էր իր բաժանության մասին Մորգենշտերնի հետ հարսանիքից յոթ ամիս անց՝ ռեփերին անվանելով իր նախկին ամուսին: