ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հիշեք այն գործերի մասին, որոնք բազմիցս հետաձգել եք: Առավոտյան դրանք անելը դժվար չի լինի, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հազիվ թե կարողանաք արագ օգնականներ գտնել, բայց հոգ չէ. դուք մենակ էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Օրվա կեսը կուրախացնի մի մարդու հետ անսպասելի հանդիպումով, որի կարիքը շատ էիք զգում:
Օրվա երկրորդ կեսին հազիվ թե հաջողվի խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից: Կարող են անսպասելի հյուրեր գալ. նրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք մեծ չեն լինի ու լրիվ արդարացված կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մի փորձեք ամեն գնով հասցնել այն ամենն, ինչ ծրագրել եք: Ամենայն հավանականությամբ դուք պարզապես ուժերը զուր կվատնեք, կփչացնեք և՛ ձեր, և՛ մյուսների տրամադրությունը: Օրն ավելի հաջող կդասավորվի, եթե աշխատեք անկանխատեսելի իրադարձություններից առավելագույն օգուտ քաղել: Շատ Ցուլերի պետք կգա իմպրովիզներ անելու և արագ որոշումներ ընդունելու ունակությունը:
Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ շրջապատողների հետ, վեճեր մանրուքների պատճառով: Աշխատեք հարթել սուր անկյուններն ու լիցքաթափել մթնոլորտը: Դա թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել: Սակայն աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու շտապողական որոշումներ չընդունել, նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ իշխի: Ամեն անգամ կողքին չեն լինի մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել: Փոխարենը ինտուիցիայի հուշումները հստակ ու ժամանակին կլինեն: Հենց դրանց էլ արժե հետևել:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հաճելի պահեր, անակնկալներ ու տրամադրություն բարձրացնող նորություններ շատ կլինեն: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի սիրելիի հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հարմար կլինի հանգիստ, առանց շտապելու ձեզ հետաքրքրող գործերով զբաղվելու համար: Չի բացառվում՝ նոր նախասիրություն ձեռք բերեք: Շուտով դրա շնորհիվ դուք կծանոթանաք անսովոր ու վառ մարդկանց հետ, որոնցից օգտակար բաներ կիմանաք:
Հաջող կլինեն գնումները և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե վերջին րոպեին եք որոշում ընդունել: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Հեշտությամբ սիրելիին կուրախացնեք հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շատ բաների մասին պիտի մտածեք: Հնարավոր է՝ այսօր ստիպված լինեք միայնակ լուծել բարդ առաջադրանքները կամ զբաղվել այն գործերով, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հազիվ թե դա հեշտ լինի, բայց դուք չեք նահանջի, նույնիսկ եթե դժվարությունների բախվեք: Համառությունը կօգնի հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով կլրջանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան պիտի անեք, այնպես որ՝ աշխատեք ժամանակը զուր չվատնել: Լավ է երկար ու դատարկ զրույցներ չվարեք: Հնարավորինս սահմանափակեք կապերն այն մարդկանց հետ, որոնք ավելի շատ քննադատում են ձեզ, քան աջակցում: Այսօր դուք հակված կլինեք հուզականորեն արձագանքել տհաճ նկատողություններին, այնպես որ՝ խուսափեք տհաճ շփումներից:
Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը: Մտածածն իրագործելու հարցում այսօր դժվարություններ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կենտրոնացեք օգտակար գործերի վրա: Օրը հարմար կլինի և՛ նոր բան ստանձնելու, և՛ հին ծրագրերին վերադառնալու համար: Աշխատեք խուսափել տհաճ մտորումներից, ժամանակ չվատնել ավելի վաղ գործած սխալների մասին մտածելու վրա: Հեռու անցյալի մասին երկար զրույցներն էլ տեղին չեն լինի: Լավ է մտածեք նրա մասին, ինչը հիմա կախված է ձեզանից:
Կշեռքներին, որոնք այսօր տանը չեն մնա, այլ հաճելի միջոցառումների կմասնակցեն, հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Պատրաստ եղեք լուրջ զրույցների, լուրջ հարցերը քննարկելու: Չի բացառվում, որ ստիպված լինեք կոշտ կերպով պաշտպանել ձեր հետաքրքրությունները. որոշ դեպքերում կոնֆլիկտից խուսափել չի հաջողվի: Դուք խուճապի չեք մատնվի, վարքի ճիշտ ձև կընտրեք ու կհասնեք ձեր ուզածին: Բայց չի կարելի ասել, որ հեշտ կլինի:
Օրն անսպասելի իրադարձություններ կբերի: Դրանք ձեզ կուրախացնեն: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ շատ է հետաքրքրում: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ: Դուք նրանց հետ հրաշալի լեզու կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Արժե զգույշ լինել գումարի հետ: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումներ անելու կամ առանց երկար մտածելու գործարքներ կնքելու համար: Խուսափեք չարդարացված ծախսերից և ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ այսօր խնայող եք եղել:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն լավ նորություններ, ինչպես նաև իրադարձություններ կբերի, որոնք կոգեշնչեն ձեզ ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար, նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին աշխատեք ձեզ հնարավորինս բարեհամբույր պահել, պահպանել լավ տրամադրությունը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի այն փչացնել: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու հավասարակշռությունը պահպանելը: Դա անելը հեշտ կլինի այն Այծեղջյուրների համար, որոնք բավականաչափ կենսափորձ ունեն: Մնացածներին պետք կգան մտերիմների ու լավ ծանոթների խորհուրդները:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի շրջան կլինի կարգուկանոն հաստատելու, անպիտան դարձած բաներից ազատվելու համար: Եթե մոտ ժամանակներս ծրագրում եք դիմել պետկազմակերպություններին, հիմա կարող եք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր ձեզ շատ պետք կգա իրերին փիլիսոփայորեն նայելու և մանրուքների պատճառով չանհանգստանալու ունակությունը: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց դուք չեք փչացնի ո՛չ ձեր, ո՛չ ուրիշների տրամադրությունը: Ծագած բոլոր խնդիրները կհաջողվի արագ լուծել, և դա տեղի կունենա նրա շնորհիվ, որ դուք ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար կմոտենաք:
Առավոտյան լուրջ տրամադրվելը բարդ կլինի, իսկ ահա օրվա երկրորդ կեսին դա ձեզ մոտ կստացվի: Հենց այստեղ էլ դուք կստանձնեք այն գործերը, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Դրանում հաճույքով կօգնեն մտերիմները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրն սկսեք ամենաբարդ գործերից: Դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա լուծել այն խնդիրը, որը վերջին ժամանակներս անհանգստացնում էր և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:
Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի լինի, բայց այն նույնպես հաճելի կանցնի: Դուք կկարողանաք հանդիպել հին ընկերների հետ, նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ձկների հանդեպ: Ռոմանտիկ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: