Ամերիկյան իրապատում շոուներով հայտնիության ստացած Քարդաշյան-Ջեներ ընտանիքը շահել է իր դեմ նախկին հարսի՝ Բլեք Չայնայի կողմից ներկայացված հայցի հիման վրա սկսված դատական գործը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը 108 միլիոն դոլարի հայց էր ներկայացրել ընտանիքի անդամների դեմ՝ նրանց մեղադրելով իր հեռուստատեսային կարիերան փչացնելու համար։ Հայցում ասվում է, որ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, ու նրա դուստրերը զրպարտել են մոդելին և վերացրել նրա իրապատում շոուն, որի վրա նա աշխատել էր Ռոբ Քարդաշյանի հետ։
Հայցը ներկայացվել է Քրիս Ջեների, Քիմ, Քլոյե Քարդաշյանների և Քայլի Ջեների դեմ: Այժմ դատավորը վճռել է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքն անմեղ է: Բացի այդ, դատարանը Չայնի համար դատական ծախսերի փոխհատուցում չի նշանակել:
Աստղային ընտանիքի նախկին հարսը խոստացել է բողոքարկել վճիռը: