Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Մորգենշտերնը (Ալիշեր Մորգենշտերն) ներառված է օտարերկրյա գործակալների ցանկում։ Այս մասին մայիսի 6-ի երեկոյան հաղորդվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում։
Ընդհանուր առմամբ, օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող օտարերկրյա ԶԼՄ-ների ռեգիստրը համալրվել է 8 անուն-ազգանունով, գրում է fontanka.ru-ն։
Բացի Մորգենշտերնից, ցանկում ընդգրկվել են ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլը և Վլադիմիր Միլովը, սոցիոլոգ Բորիս Կագարլիցկին, հասարակական և քաղաքական գործիչներ Լեոնիդ Գոզմանը, Միխայիլ Կլիմարևը, ՏՏ փորձագետներ Միխայիլ Կլիմարևը, Նատալյա Բարանովան և Դենիս Կոնստանտինովը։
Այս պահին ցուցակում կա 158 մարդ: