«Մանկական Եվրատեսիլ 2021»–ում Հայաստանը ներկայացնող 15–ամյա Մալենան, ով հաղթել է մրցույթում, ներկայացրել է «Քամի-քամի» երգի ռեմիքս տարբերակը։
Հենց այս երգն էլ Մալենային հաղթանակ է բերել «Մանկական Եվրատեսիլում»։
Երգի հեղինակը Գորգոն Բրիֆն է: Երգի համահեղինակներն են Մալենան, Դավիթ Բադալյանը (Tokionine), Վահրամ Պետրոսյանն ու Դավիթ Ծերունյանը:
Հիշեցնենք` Փարիզում դեկտեմբերի 19-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենան գրավեց առաջին տեղը։ Մալենան իր հաղթանակով «Մանկական Եվրատեսիլ2022»–ը «բերեց Հայաստան»։