Աճուրդի է հանվել ռեփեր Թուփաքի ավտոմեքենան

ԱՄՆ-ում «Goldin» աճուրդի են հանել «Hummer H1» ամենագնացը, որը 1996թ․-ին հավաքվել է hատուկ հայտնի ռեփեր Թուփաքի համար։

Մեքենան, որը պատրաստել է «American Motors» ընկերությունը , պատվիրատուի ցանկությունների համաձայն՝ մի շարք հավելումներ է ստացել , մասնավորապես՝ ուժեղացած բամփերներ ու անիվներ ունի, որոնք հարմարեցված են բարդ ճանապարհներով երթեւեկելու համար։ Սրահը զարդարված է բեժ գույնի կաշվով։

Թուփաքի մահվանից հետո «Hummer»-ը ժառանգել է նրա մայրը։ Վաճառքի հանված մեքենայի հետ տրվում է օրիգինալ համարանիշը։ Այս պահին այն գնահատվում է 100 հազար դոլար։