Եվա Մենդեսը նշել է 8 տարվա դադարից հետո կինո վերադառնալու իր պայմանները

48-ամյա ամերիկացի դերասանուհի Եվա Մենդեսի խոսքով՝ ինքը կրկին կկարողանա խաղալ ֆիլմերում, եթե իր մասնակցությամբ չլինեն անկողնային տեսարաններ, և բռնության կադրեր:

Մենդեսը պատմել է, որ նման պայմաններ է դրել հանուն իր դուստրերի՝ յոթնամյա Էսմերալդայի և վեցամյա Ամադայի, որոնց դերասանուհին մեծացնում է ամուսնու՝ արտիստ Ռայան Գոսլինգի հետ: Եվան նշել է՝ չի ցանկանում, որ դուստրերը մեծանալու ընթացքում մոր մասնակցությամբ նման կադրեր դիտեն:

2014 թվականին Մենդեսը վերջին անգամ հայտնվեց էկրանին՝ նկարահանվելով ամուսնու դեբյուտային «Ինչպես բռնել հրեշին» ֆիլմում։ Այդ ժամանակվանից դերասանուհին զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ, սեփական բարեգործական հիմնադրամի զարգացմամբ, ինչպես նաև սովորում ինտերիերի դիզայն։