Ջոնի Դեփը սիրավեպի մեջ է իր փաստաբանի հետ․ ԶԼՄ

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի և նրան բռնության համար մեղադրող նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դատավարությունն այսօր ամենաքննարկվող թեմաներից է։ Դերասանի երկրպագուները ուշիուշով հետևում են դատական ​​նիստի ուղիղ հեռարձակումներին, որպեսզի այս գործից ոչ մի դետալ բաց չթողնեն։ Եվ, ինչպես պարզվում է, նրանք դա հիանալի են անում:

Օրերս TikTok-ում հայտնվել էր մի տեսանյութ, որն ապացուցում է, որ Ջոնի Դեփի և նրա փաստաբան Կամիլա Վասկեսի շփումն ավելին է, քան պարզապես աշխատանքային հարաբերությունները: Նման եզրակացություններ են արվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում Ջոնին և Կամիլան ժպտում են միմյանց դատարանի շենքից հեռանալիս: Իսկ մեկ այլ տեսանյութում ցուցադրվել է այն պահը, երբ հանդիպման ավարտից հետո Դեփը գրկել է փաստաբանին։

Այսպես թե այնպես, նրանց սիրավեպի մասին էական ապացույցներ դեռ չկան։ Այնուամենայնիվ, VNews.am Culture-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է TMZ-ը, չնայած նրան, որ նրանց տեսել են ժպտալիս և ծիծաղելիս, դա պարզապես կարող է նշանակել, որ Կամիլային ուղղակի դուր է գալիս Ջոնիի հումորի զգացումը։