Հեյլի Բիբերի երկրպագուները հարձակում են գործել Սելենա Գոմեսի վրա` մոդելին ծաղրելու համար

Երգիչ Ջասթին Բիբերն ու երգչուհի Սելենա Գոմեսն արդեն 5 տարի է, ինչ բաժանվել են, սակայն երգչուհու երկրպագուները հանգիստ չեն թողնում Ջասթինին և նրա կնոջը՝ Հեյլիին։

Մինչդեռ մշտապես Ջասթինին մեղադրանքներ էր ուղղվում համացանցում, իսկ Հեյլիին` վիրավորանքներ Սելենայի երկրպագուների կողմից, այս անգամ տեղի է ունեցել շոկայինը, ըստ երկրպագուների հենց ինքը՝ Սելենան է ծաղրել Հեյլի Բիբերին։ Բանն այն է, որ նախօրեին մոդելը տեսանյութ է հրապարակել, որտեղ զբաղվում է դեմքի խնամքով, որից քիչ անց Սելենան իր Տիկ-Տոկում նմանատիպ տեսանյութ է տեղադրել` աչքերը ոլորելով և ծաղրելով։

Այս անգամ Հեյլիի երկրպագուները հարձակում են գործել երգչուհու վրա մեկնաբանություններում` ասելով, իբրև դա անվայել վերաբերմունք է, ինչին Սելենան պատասխանել է՝ «Սա է պատճառը, որ համացանցի հետևանքով ես ցանկանում եմ դիմել հոգեբանի, չգիտեմ՝ ինչ եմ ես սխալ արել այս անգամ, բայց ներողություն եմ խնդրում բոլորիցդ»։

Հիշեցնենք, որ Ջասթինն ու Սելենան բաժանվել են 2017 թվականին, որից երկու ամիս անց Ջասթինն սկսել է հարաբերությունները Հեյլի Բիբերի հետ, իսկ 2018-ին նրանք նշանադրվել են։