Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է արխիվային կադրեր, որոնք արվել են ընտանիքի հետ համատեղ հանգստի ժամանակ:
Լուսանկարներում նա ավագ դստեր՝ Նորթի հետ է: Նրանք Թահոե լճի վրա են:
Քարդաշյանը պատմել է, որ լուսանկարներն արվել են անցյալ ամառ:
«Իմ հեռախոսով նայում եմ անցյալ ամառ լճում արված լուսանկարները: Իմ փոքրիկ աղջիկը շուտով կդառնա 9 տարեկան»,- մակագրել է Քարդաշյանը իր և Նորթի երկու լուսանկարները: