24 տարեկանում մահացել է ռեփեր Lil Keed-ը

Ամերիկացի ռեփեր Lil Keed-ը (Ռաքհիդ Ջևոն Ռենդեր) մահացել է 24 տարեկան հասակում: Այս տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ ռեփեր Lil Gotit-ը: Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ:

«Ես չեմ կարողանում հավատալ, որ ես տեսա՝ ինչպես ես դու մահանում այսօր, եղբայր: Դժվար է մայրիկի, հայրիկի, մեր եղբայրների, Նեյչուրի [հանգուցյալի դուստրը] համար»,- սոցցանցերում գրել է արտիստի եղբայրը։

ՌեփերLil Keed-ը իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Long Live Mexico-ն, թողարկել է 2019 թվականին։