Բուզովան ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 18 տարեկանում

Երգչուհի Օլգա Բուզովան որոշել է նշել այն օրը, երբ առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում, և այս առիթով նա Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք է ունեցել 18 տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նրա կերպարը մի քանի անգամ ենթարկվել է կտրուկ փոփոխությունների՝ շիկահերից մինչև թխահեր և հակառակը։

«Իմ սիրելիներ, ուղիղ 18 տարի առաջ՝ 2004 թվականի մայիսի 15-ին, ես առաջին անգամ հայտնվեցի ТНТ ալիքի էկրանին՝ «Дом-2» ռեալիթի շոուում։ Ես այն ժամանակ Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի էի, և այս շոուին գնալու համար ես հեռակա ստացա քննությունը»,- կարոտով հիշել է նա։

Իր գրառման մեջ 36-ամյա Բուզովան հավելել է, որ այդ ժամանակվանից իր կյանքը շատ է փոխվել դեպի լավը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են իրեն տարբեր իրավիճակներում.

«Ես եկել եմ «Дом-2» նախագծին որպես միամիտ, հավակնոտ, սիրուն հավատացող մի աղջիկ, ով ձեր աչքի առաջ հասել է նրան, ինչը հիմա տեսնում եք: Չեմ ուզում շատ գրել, բայց այսօր իմ չափահասության օրն է հեռուստատեսությամբ: Դուք ինձ ճանաչում եք արդեն 18 տարի: Շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ այսքան տարի ինձ հետ լինելու համար։ Շնորհակալություն չդավաճանելու համար։ Ես ձեզ շատ եմ սիրում և երազում եմ բոլորին գրկել ու անձամբ շնորհակալություն հայտնել»։