Մոդել, դրեասանուհի Լյուսի Հայրապետյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել՝ կից կիսվելով իր մտքերով․
«Երեկ մտքերով հասել էի շատ հեռուն։ Ուզում էի հասկանալ անընդհատ սխալվելու ու ձախողելու անդադար ժամացույցի առեղծվածը, հետո վերջապես հասկացա մի բան.
Մենք պարզապես հանդիպում ենք իրար սխալ ժամանակին, սխալ հանգամանքներում…
Պատահաբար աչքովս ընկան տողեր, որոնք սկսում էին երեկվա մտքերովս…
Թողնում եմ ձեզ, կսիրեք, գիտեմ:
“Մենք ճիշտ տեղերում
հանդիպում ենք սխալ մարդկանց
ու հանդգնում ենք սիրել նրանց…
Մենք թողնում ենք մարմինները մեզ օտար վերարկուներում,
Գրկախառնվում ենք սխալ հասցեներում,
ու առաջին համբույրը խցկում ենք ճակատագրով չսահմանված շուրթերի մեջ…
Մենք երկուսուկես րոպեանոց երգերի մեջ տեղավորում ենք հավիտենական հիշողություններ ու սեր:
Մենք փնտրում ենք տաքուկ գրպաններ՝ հարմար մեր մատներին՝ ամբոխի մեջ թաքնված գրպանահատների պես:
Շարունակ շշնջում ենք.
“Միայն թե մահը չբաժանի”, հետո բաժանվում ենք՝ ողջ մնալով…
Բաժանվում ենք՝ պատճառաբանելով, որ այն, ինչ գտել էինք, ամենևին էլ սերը չէր, կամ չհասկացանք իրար, կամ ցստացվեց…
Ամենավատ պատասխանն է վերջինս, որ կարելի է տալ երբևէ…
Ի՞նչ ես դու զգում, Տեր, երբ աղոթքներում խնդրում ենք Քեզ, որ մեզ սիրեն նրանք, ովքեր մեր ճանապարհին պիտի անգամ անցորդ չլինեին…”
Ադի Ալյենի “Մոռացված անձրևանոցներից”, բայց իմ կողմից միիի քիչ փոփոխած։
Հուսամ, եթե տեսնի, չի սրտնեղի։
Հ.Գ. Թող աշխարհում պակասեն
սխալ հասցեներում արված գրկախառնությունները,
անարժանին արված խոստովանությունները և անիմաստներին շռայլած
իմաստալից վայրկյանները…»։