Warner Bros.-ը ծրագրում է վերականգնել հարաբերությունները Ջ.Ք. Ռոուլինգի հետ

Warner Bros. ստուդիան մտադիր է վերականգնել համագործակցությունը գրող Ջ.Ք. Ռոուլինգի հետ՝ Հարրի Փոթերի ապագա նախագծեր զարգացնելու համար:

Ըստ WSJ-ի աղբյուրների՝ ստուդիան ծրագրում է ստեղծել նոր բովանդակություն Փոթերի տիեզերքի մասին, ինչի կապակցությամբ նախատեսում է հանդիպել Ռոուլինգի հետ ծրագրերը քննարկելու համար:

Այս կերպ ստուդիան մտադիր է վերականգնել հարաբերությունները Հարրի Փոթերի գրքերի հեղինակի հետ՝ գենդերային ինքնության մասին գրողի հայտարարությունների շուրջ սկանդալից հետո: