Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռիհաննան վերջերս առաջին անգամ մայր է դարձել. հայտնի երգչուհի, դերասանուհի և դիզայները որդի է ունեցել իր փեսացուից՝ ռեփեր A$AP Rocky-ից:
Փոփ աստղին մոտ կանգնած աղբյուրները պատմել են, թե ինչպես է նրան փոխել մայրությունը: «Ռիհաննան շատ է անհանգստանում երեխայի համար: Նա գրեթե ոչ մի քայլ նրանից չի հեռանում: Նա ֆանտաստիկ մայր է: Ծնող լինելը միշտ փորձություն է, բայց նրանց մոտ հիանալի է ստացվում»,- People-ին ասել է աղբյուրը:
Ծանոթ աստղերը վստահեցնում են, որ երբեմնի չափազանց ակտիվ երգչուհուն մեծապես փոխել է մայրությունը։ Ռիհաննան, ով ժամանակին սիրում էր երեկույթներ, բացօթյա հավաքույթներ և տարբեր հաջողված նախագծերով էր զբաղվում, այժմ ամբողջովին կլանված է իր նորածին որդով: «Նրան շատ էր դուր գալիս հղի լինելը: Նրան դուր էր գալիս այդ կարդավիճակը: Բնականաբար, երեխայի ծնունդն էլ ավելի առանձնահատուկ պահ դարձավ նրա համար: Նա չի շտապում վերադառնալ բիզնես և կարիերա»,- ասել է տաբլոիդի աղբյուրը: