ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, ով վերջին շրջանում Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում իր ստեղծագործությունները, գրառում է արել՝ տողեր նվիրելով կնոջը՝ Անիին.
«Ու սերը հոլովելով՝ մոլորվելով գնում ես, այնինչ չունի Սերը ուղղագրական ոչ մի կանոն, ու քանոնով չես չափի այն: Ափի ձայն գոյություն չունի, քանի ջուրը ծովի չի զարնվել նրան: Նույն կերպ էլ՝ քանի սերը չկա, մինչև չգա ու սրտին չտա, հավատա, կյանքի ու սրտի Ձայն չի գա քեզնից: Մի փորձիր մտքով բռնել նրան, սերը զգա՛: Ուրիշ կերպ, բացի սրտով զգալուց, չկա և չի եղել: Պեղել են մեզ սիրագետները՝ ինձ ու քեզ, որ նոր դարի անմիտ զբոսաշրջիկները թանգարանում նայեն ու զարմանան.
-Աման,Սեր է:
Նման երեք զույգ է մնացել ողջ աշխարհում: Հարում եմ զգացմունքներս գիտակցության կաթսայի մեջ, անվերջ եռում եմ, բերում եմ, որ կշտանանք ու հաշտ մնանք տիեզերքի դարպասների վերջին արթուն ժամապահներս: Մահներս չի գալու տանի մեզ, քանի մենք սիրում ենք, համբուրում ենք ոչ թե մեկս մյուսի շուրթերը, այլ Ութերը՝ կանգնած հավերժության սուրբ նիշն ու գոյը: Նոյը զույգը մեր ընտրել էր տապանի համար՝ իբրև տեսակ կենդանության:
Վաղուց էինք մենք…
Վաղուց էր Սեր…
Տարածեցինք, տարածվեցինք, բայց մեկ է՝ ոչ հասկացանք, ոչ հասկացան… Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ: ՄԱՐԴԿԱՆՑ ՉԷ, միևնույնն է չի կպնի… Հին ծառերի վրա կրակ բացեմ: Ծառերը դեռ հիշում են սիրելու համար ապրողներին, գրողներին ու գողերին զգացմունքների: Արցունքներից հին ծառերի նորից Մարդու տեսակ ի հայտ կգա. Կարող սիրելու և գրելու…
-Լուսամփոփի պես աղջիկ՝Աստվածամոր աչքերով….»:
Посмотреть эту публикацию в Instagram