Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը չափազանց զարմացել է, երբ երգչուհի Նատաշա Կորոլևան ամուսնու՝ Սերգեյ «Տարզան» Գլուշկոյի կողմից արված դիմանկարը նվիրել է իր 55-ամյակի կապակցությամբ։ Արտիստը Instagram-ում խոստովանել է, որ ակնկալել է տեսնել աբստրակտ գեղանկար և իր ընկերուհուն անվանել է «կախարդ»։
«Աստված իմ, ինչ գեղեցիկ է: Ես չէի սպասում, մտածում էի, որ ինչ-որ աբստրակ նկար կլինի։ Եվ այսքան մեծ… Դու կախարդ ես»,- ասել է Կիրկորովը։
Կտավում Կիրկորովը պատկերված է Ալադինի մասին հեքիաթի Ջինի կերպարով։ Երգիչը հիացել է նկարով և ուշադրություն հրավիրել դրա տպավորիչ չափերի վրա։ Կորոլյավան իր հերթին խոստովանել է, որ Գլուշկոն մի ամբողջ ամիս է ծախսել կտավի վրա։ Նկարի հետևի մասում Տարզանը հաղորդագրություն է թողել ծննդյան տղայի համար.
«Փոփ-արքային փոփի արքայից»,- գրել է Գլուշկոն։