Մադոննայի որդին զգեստով կրկնել է երգչուհու 90-ականների կերպարը

Շատ հայտնիներ են սիրում հաճախ ինչ-որ բան վերցնել Մադոննայի ոճից, բայց երբ փոփ-աստղի երեխաներն են կրկնօրինակում նրա կերպարները, դա անփոփոխ ուրախացնում է արևմտյան մամուլին:

Այսպիսով, բոլորի ուշադրության կերնտրոնում են հայտնվել Մադոննայի և որդու համատեղ նոր լուսանկարները. երգչուհին անցած շաբաթավերջին բռնցքամարտի հանդիպման էր եկել սև մարզահագուստով, իսկ 16-ամյա Դեյվիդ Բանդան կարմիր զգեստ էր ընտրել adidas x Gucci հավաքածուից՝ V-աձև պարանոցով: Դրա հետ տղան համատեղել էր զարդեր Vivienne Westwood-ից և սև սպորտային կոշիկներ:

Մադոննայի ոճի գիտակները Դեյվիդի այս լուքի մեջ անմիջապես նկատել են նրա հայտնի մոր հին կերպարներից մեկից որոշ դետալներ: Այսպիսի զգեստ՝ կարմիր, նմանատիպ դեկոլտեով և կրկին adidas-ի հավաքածուից, երգչուհին կրել է Sleepless-ի պրեմիերային Սիեթլում 1993 թվականին։