Մեծ Բրիտանիայի արքայազններ Հարին և Ուիլյամը հաշտվել են երկարատև թշնամությունից հետո, հայտնում է Daily Mirror-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
Հրատարակության տվյալներով՝ Ուիլյամը հաշտեցման առաջին քայլն արել է իրենց տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70-ամյակի տոնակատարության նախօրեին։ Եղբայրները սկսել են նամակագրություն վարել WhatsApp-ով և երեխաների հետ շփվել FaceTime տեսազանգերի միջոցով։ Նրանց կանայք՝ Քեյթ Միդլթոնը և Մեգան Մարքլը մինչ այժմ ձեռնպահ են մնացել ընտանեկան զանգերից և նամակագրությունից, որպեսզի իրենց ամուսիններին ժամանակ տան հարաբերությունները շտկելու համար:
Ըստ ինսայդերի՝ Ուիլյամը հիասթափված էր Հարրիի և Մեգանի որոշումից՝ հեռանալ թագավորական ընտանիքից, բայց այժմ տրամադրված է հարաբերությունները կարգավորելուն։ «Ուիլյամը տեսնում է, որ Մեգանը լավ մայր է, հավատարիմ կին և անկեղծորեն ուրախ է իր եղբոր համար։ Կարծես թե նրանք հարթել են իրենց տարաձայնությունները և վերադարձել են իրենց հին հարաբերություններին»,- ասել է նա։
Հունիսի սկզբին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը իրենց երեխաների՝ Արչիի և Լիլիբեթի հետ կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ նշելու Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե տարեդարձը։ Նրանց այցի ընթացքում թագուհին առաջին անգամ կտեսնի իր ծոռնուհուն, ով ծնվել է մեկ տարի առաջ։