Քրիստեն Ստյուարտը՝ Chanel-ի գրավիչ զգեստով (լուսանկարներ)

Վերջերս Նյու-Յորքում տեղի է ունեցել «Ապագայի հանցանքները» ֆիլմի պրեմիերան, որտեղ Քրիստեն Ստյուարտը ներկայանում է գլխավոր դերում։ Պրեմիերայից հետո Լոս-Անջելեսում սկսվել են ֆիլմին նվիրված երեկույթները, որոնցից մեկին նախօրեին հայտնվել է դերասանուհին՝ վառ կերպարում։

Դերասանուհին իր սիրելիի հետ երեկույթին ներկայացել է Chanel-ի բրենդային կաշվե կոմբինիզոնով, որի առանձնահատկությունը գեղեցիկ լանջաբացվածքն էր։