Այս շրջանում կենտրոնացումս այլ տեղում է և ժամանակ չի լինում զբաղվել անձնական հարցերով. Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարների շարք, որոնց կից նաև գրառում է կատարել․

«Այս շրջանում կենտրոնացումս այլ տեղերում է, ինչպես համոզված եմ շատերի մոտ է ու գրեթե ժամանակ չի լինում զբաղվելու անձնական հարցերով կամ իմ աշխատանքով:
Այնուամենայնիվ այս ընթացքում մեր էջերը ակտիվ գործում են ու շարունակում ներկայացնել հայկականը տարբեր հարթակներում»:

Նշենք, որ երգչուհին վերջերս է մեկնել արտերկիր՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու նպատակով: