Թողարկվել է «Amber» երգի տեսահոլովակը․ Սերժ Թանկայանն ու Սևակ Ամրոյանը՝ երգի ստեղծման և իրենց համագործակցության մասին

Սերժ Թանկյանը ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար թողարկել է իր նոր ժողովրդական-դասական «Amber» երգը։ Երգը Թանկյանի մայրենի լեզվով է, որի համար հիմք է հանդիսացել նրա հայրենիքը: Երգի վերնագիրը՝ «Amber»-ը, որը հայերենով նշանակում է «ամպեր», ունի այլաբանական համատեքստ:

Թանկյանը բացատրում է. ««Amber»-ը գրվել է 2017 թ.-ին, երբ իմ ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների և Էրիկ Նազարյանի հետ այցելեցի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ: Քվեատուփին չհասած՝ ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ի պատասխան գրեցի այս երգը։

Երգի խոսքերն այսօր ավելի ակնառու են, քանի որ հայերը պառակտված են քաղաքականապես և սոցիալապես՝ հաջորդելով 2020թ.-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա ավերիչ հարձակմանը և այդ երկու բռնապետական ռեժիմների հետ բանակցությունների շարունակական հակազդեցություն: «Amber»-ի ուղերձը դեպի միասնությունն ու ներդաշնակությունն է, որոնք հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժերն են»:

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հանձնվել 2022թ.-ին։ Թանկյանի կատարումի հետ մեկտեղ, երգը ներառում է մեկ այլ հայ նշանավոր երգչի՝ Սևակ Ամրոյանի վոկալը։ Ամրոյանին հայրենիքում և ողջ Սփյուռքում մեծարում են հայկական ավանդական և ժամանակակից ժողովրդական հոգելից հնչյունների համար:

Սևակ Ամրոյանին «Amber» երգի վերջնական տարբերակում ընդգրկելու իր որոշման վերաբերյալ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի՝ մեզ վերադարձնելով դեպի մեր ժողովրդի հայրենի հողերը: Ես սիրով լսում էի նրա երգերը, որոնցից էր «Յարխուշտա»-ն, այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:

Ամրոյանը, ով բնակվում է Երևանում, մեծացել է՝ ականատես լինելով Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի զարգացող ժողովրդավարության բարձունքներին և վայրէջքներին:

Թանկյանի հետ համատեղ «Amber»-ը երգելու իր որոշման մասին խոսելիս նա ասում է. «Բնականաբար Սերժ Թանկյանին լսել եմ դեռ մանկուց ու միշտ հպարտությամբ:

Ծանոթանալով Սերժի հետ հասկացա, որ աշխարահռչակ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր:

Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ Ամպեր երգը միասին ենք ասօր երգում: Ինձ համար մեծ պատիվ է»։