Զեփյուռ Բրուտյանը ակնարկել է, որ Պավել Պրիլուչնիի հետ իրեն կապում է միայն աշխատանքը

Պավել Պրիլուչնիի հետ գաղտնի ամուսնության մեջ կասկածվող Զեփյուռ Բրուտյանը հասկացրել է, որ դերասանի հետ միայն աշխատանքային հարաբերություններ ունի:

Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տարածվել էին փաստաթղթերի լուսանկարներ, որոնցից ենթադրում էին, թե Պրիլուչնին և Բրուտյանն ամուսնացել են մայիսի 12-ին։ Դերասանները ոչ մի կերպ չմեկնաբանեցին բարձրացած ռեզոնանսը, բայց ամեն կերպ բորբոքեցին և թեժացրին իրենց սիրավեպի մասին լուրերը՝ պարբերաբար սոցիալական ցանցերում հրապարակելով համատեղ լուսանկարներ նույն ճանապարհորդությունից, որը հեշտությամբ կարելի էր շփոթել մեղրամսի  հետ:

Սակայն, ըստ երևույթին, դա միայն գործուղում էր։ Նման եզրակացության են եկել համացանցի օգտատերերը Instagram-ում Զեփյուռի վերջին հրապարակումից հետո։

«Նկարահանումների վերջին օրն ավարտվեց, շնորհակալություն բոլորիդ։ Պավել Պրիլուչնին հիանալի գործընկեր է։ Հատուկ շնորհակալություն հետևորդներին»,- գրել է դերասանուհին ինստագրանմում՝ տեքստի վերջում ծիծաղող էմոջի դնելով։

Պրիլուչնին այս հաղորդագրությունը վերահրապարակել է իր միկրոբլոգում։

Դերասանի երկրպագուներին ի սկզբանե տարօրինակ է թվացել, որ նա այդքան հաճախ է Զեփյուռի հետ լուսանկարներով կիսվում սոցցանցերում ու պատմում, թե ինչպես են միասին ժամանակ անցկացնում։ Սովորաբար Պրիլուչնին թաքցնում է իր անձնական կյանքի մանրամասները հանրությունից։ Նա գրեթե չի մեկնաբանել ոչ Միրոսլավա Կարպովիչի հետ իր սիրավեպը, ոչ էլ Ագաթա Մուչենիչից ամուսնալուծությունը:

Բայց եթե անգամ Պրիլուչնին և Բրուտյանը պարզապես միմյանց գովազդում էին կամ էլ ուղղակի աղմուկ էին ցանկանում բարձրացնել նոր նախագծի շուրջ, ապա մնում է առեղծված, թե որտեղից են հայտնվել համացանցում ամուսնության փաստաթղթերը: