Ամերիկացի ռեփեր Trouble-ը (իսկական անունը՝ Մարիել Սեմոնտե Օրր) մահացել է 34 տարեկանում։ Այս մասին հաղորդել է Variety-ն։
Արտիստը սպանվել է շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, փոխհրաձգության հետևանքով։ Հրատարակչության տվյալներով՝ արտիստը գտնվել է փակ համալիրներից մեկում, երբ նրա ու ենթադրյալ մարդասպանի միջև կոնֆլիկտ է սկսվել։ Դրանից հետո կրակոց է հնչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են ռեփերի դին։