Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս բլոգեր Նաստյա Իվլեևան եկել է հանգստի Հայաստան և իր սոցիալական էջերում ակտիվ պատմում է հանգստի մասին: Նա Երևան գալու առաջին օրը «Սթորի» բաժնում պատմել էր, որ հայերը շատ գեղեցիկ են, իսկ Երևանը նրան շատ է դուր գալիս:
Բլոգերը նաև լուսանկարների շարք է հրապարակել, որոնց կից գրել է. «Մեկ անգամ Հայաստանում»:
Նշենք նաև, որ Նաստյա Իվլեեվայի հետ Երևան է եկել բլոգեր ռուսաստանաբնակ հայ բլոգեր Ռոման Կագրամանովը ով նույնպես ակտիվ պատմում է իր հանգստի և Երևանի մասին:
Նշենք նաև, որ բլոգերները այցելել են վերջերս կազմակերպված «Գինու» երևանյան փառատոնին:
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականին Նաստյան «Орёл и решка» նախագծի հերթական հաղորդման շրջանակներում այցելել էր Հայաստան։
Посмотреть эту публикацию в Instagram