Քրիս Էվանսը երկրպագուին հնարավորություն կտա իր հետ քայլել կարմիր գորգին

Քրիս Էվանսին չսիրել պարզապես անհնար է: «Captain America»-ն ​​շարունակում է նվաճել երկրպագուների սրտերը։ Նախօրեին նա հայտարարել է, որ իր նվիրված երկրպագուներից մեկը հնարավորություն կունենա իր հետ ներկայանալ կարմիր գորգին։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել որոշ պայմաններ:

Քրիս Էվանսը համագործակցում է Omaze-ի հետ՝ հանգանակություն անելու Christopher’s Haven հիմնադրամի համար, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին և նրանց ընտանիքներին ժամանակավոր կացարաններ գտնելու հարցում: Բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հիմնադրամին և մասնակցել սպասվող «The Gray Man» բլոկբաստերի պրեմիերայի տոմսերի խաղարկությանը:

Հաղթողն իր զույգի (զուգընկերոջ, ընկերոջ կամ ընտանիքի անդամի) հետ կստանա անվճար ավիատոմս, կեցություն հյուրանոցում և ամենակարևորը՝ Քրիս Էվանսի հետ կարմիր գորգին հայտնվելու հնարավորություն: