Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին այսօր ամուսնանում են. TMZ

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա սիրելին՝ Սեմ Ասղարին, այսօր ամուսնանում են։

Երգչուհուն մոտ աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ զույգն ամուսնանալու է այսօր՝ 100 հոգանոց փոքրիկ արարողությամբ, որին հրավիրված է նաև Բրիթնիի ավագ եղբայրը՝ Բրայանը, սակայն նրա մայրը, հայրը և քույրը՝ Ջիմի Լինոն, ներկա չեն լինի:

Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին հանդիպում են մոտ 5 տարի։ Անցած աշնանը Սեմն ամուսնության առաջարկություն է արել երգչուհուն։ Նախկինում նա իրավունք չուներ ինքնուրույն որոշումներ կայացնելու, նույնիսկ եթե դրանք վերաբերում էին իր անձնական կյանքին, քանի որ գտնվել է հոր խնամակալության ներքո։