Լիոնել Մեսսին նկարահանվել է սերիալում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին էպիզոդիկ դերով հանդես է եկել արգենտինական «Los protectores» («Պաշտպաններ») հեռուստասերիալում, հայտնում է Marca-ն:

Սերիալում Մեսսին խաղացել է ինքն իրեն: «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողի մասնակցությամբ տեսարանը նկարահանվել է Փարիզում և կցուցադրվի սերիալի երկրորդ սեզոնում 2023 թվականին: Սերիալը երեք ֆուտբոլային գործակալների մասին է, ովքեր ստիպված են լինում միավորվել՝ իրենց բիզնեսը փրկելու համար: