«Ես արքայազն էի փնտրում, բայց ինձ արքայադուստր էր պետք». Ռեբել Ուիլսոն

Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը քամինգ աութ է արել և խոսել կնոջ հետ հարաբերությունների մասին։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ մոդելավորող Ռամոնա Ագրումի հետ։

«‎Ես կարծում էի, որ փնտրում եմ Դիսնեյի արքայազնի: Բայց, կարծես թե, այս ամբողջ ընթացքում ինձ արքայադուստր էր պետք»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։

Ռեբել Ուիլսոնն ու Ռամոնա Ագրումն առաջին անգամ հայտնվել են լուսանկարիչների օբյեկտիվում այս տարվա հունվարին, իսկ մարտին ներկա են եղել Vanity Fair երեկույթին, որը տեղի է ունեցել Օսկարի արարողությունից հետո։

Նախկինում Ռեբել Ուիլսոնը սիրավեպ է ունեցել ձեռներեց և միլիարդատեր Ջեյքոբ Բուշի հետ։ Սակայն զույգի հարաբերությունները տևեց ընդամենը մեկ տարի, իսկ 2021 թվականին նրանք բաժանվեցին։