Մերիլին Մոնրոյի զգեստը վնասվել է Քիմ Քարդաշյանի Met Gala-ի ելույթի ժամանակ

Մերիլին Մոնրոյի զգեստը, որը Քիմ Քարդաշյանը վարձել էր Met Gala-ի համար, վնասվել է։ Այս մասին հայտնում է Pop Culture հրատարակությունը։ Նշվում է, որ Քիմ Քարդաշյանի՝ զգեստը վերադարձնելուց հետո այն վնասված է եղել, և մի քանի բյուրեղներ են բացակայել։

Met Gala-ում Քիմ Քարդաշյանի հայտնվելը Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով, որով Մոնրոն Ջոն Քենեդիի հսամար երգել է Happy Birthday Mr President -ը, այս տարվա գլխավոր իրադարձությունն էր։ Ռեալիթի հեռուստաաստղը, 5 միլիոն դոլարով վարձել է այս զգեստը, և այն հագնելու համար Քիմը երեք շաբաթվա ընթացքում նիհարել է յոթ կիլոգրամով։

Մերիլին Մոնրոյի զգեստով դուրս գալուց հետո նա բախվեց կոշտ քննադատության։ Այսպիսով, շատերը, այդ թվում՝ Լիլի Ռայնհարթը, դատապարտեցին նրան երկրպագուների համար «վատ օրինակ» լինելու համար և ասացին, որ չարժե սեփական առողջությունը վնասել հանուն զգեստի։ Ինքը՝ Քիմը, հարցազրույցներից մեկում մեկնաբանել է քննադատությունը՝ նշելով, որ դրանում ոչ մի վատ բան չի տեսնում։

Ինձ համար այդ քննադատությունները այսպես էին հնչում՝ «Քրիստիան Բեյլը նիհարել է կինոյի դերի համար, և դա ընդունելի է»: Նույնիսկ Ռենե Զելվեգերը իր դերի համար գիրացել է, և դա ինձ համար բանն է։ Ես չասացի՝ բարև բոլորին, ինչո՞ւ չեք նիհարում կարճ ժամանակում,- քննադատություններին պատասխանել էր Քիմը։

Համացանցի օգտատերերից շատերն այն կարծիքին են, որ Քիմին Մերիլին Մոնրոյի զգեստը տալ ընդհանրապես չարժեր։ Չնայած խիստ սննդակարգին և ինտենսիվ մարզումներին՝ չի հաջողվել Քիմի հագին ամբողջովին ամրացնել զգեստը։ Հանդերձանքն ամրացրել են հատուկ սարքերի միջոցով, որի վրա Քարդաշյանը կրում էր մորթյա թիկնոց։ Կարմիր գորգից անմիջապես հետո Քիմը փոխվել է՝ հագնելով զգեստի կրկնօրինակը։